
Բեքհեմը և Էրիկսոնը դատի են տվել The Daily Mirror-ին

«Լոս-Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը և Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը դատի են տվել Trinity Mirror-ին, որին պատկանում է բրիտանական The Daily Mirror կայքը, ինչպես հայտնում է The Associated Press-ը:
Հայցի մեջ ասվում է, որ The Daily Mirror-ը բազմիցս գաղտնի լսել է Բեքհեմի և Էրիկսոնի հեռախոսազրույցները: Բողոք են ներկայացրել նաև «Բլեքբըրնի» նախկին ֆուտբոլիստ Գարի Ֆլիտկրոֆտը և բրիտանացի հեռուստաստղ Շոբնա Գուլատին:
Փաստաբան Մարկ Լյուիսը չի անվանել հեռախոսազրույցների բնույթը և դրանց լսման ժամկետները, մեկնաբանություններից հրաժարվել է նաև Trinity Mirror ընկերության մամլո-քարտուղար Նիկ Ֆոլագարը: The Daily Mail-ի նախկին խմբագիր Փիրս Մորգանն արդեն հայտարարել է, որ հեռախոսային լսումներն իսկապես օգտագործվել են թերթի կողմից, երբ ինքն աշխատում էր այդտեղ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը