
«Ճ կլասի նամակով գլխաքանակ էին ապահովել». Լևոն Մարտիրոսյան

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը` անդրադառնալով վերջերս Հայաստանի օլիմպիական հավաքանի ուրջ ստեղծված աղմուկին՝ ասաց. «Իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Սպորտային ինչ-որ չինովնիկի կամ չինովնիկների՝ միջին մակարդակի, վստահ եմ, դուր չի եկել պատգամավորի կարծիքը մեր օլիմպիական հավաքականի մասին: Իմիջիայլոց , իմ կարծիքը կիսում են և՛ բազմաթիվ երկրպագուներ, և՛ սպորտի մասնագետներ: Եվ նա կամ նրանք, ըստ երևույթին, վախենալով իրենց անունից և իրենց շուրթերից արտահայտել իրենց կարծիքն ու դիրքորոշումը՝ հնարավոր են համարել թաքնվելով մեր իսկապես վաստակավոր մարզիկների ետևում՝ ինչ-որ մտքեր արտահայտել, դեռ մի բան էլ՝ իրենց կողմից գրված Ճ կլասի բաց նամակի տակ էլ լրագրողների դիպուկ բնորոշմամբ, այսպես ասած՝ գլխաքանակ են ապահովել: Հարց է առաջանում՝ բա եթե մի օր մեր մարզիկները կարիք ունենան որևէ լուրջ հարցի շուրջ միասնական դիրքորոշում արտահայտել բաց նամակի տեսքով՝ ի՞նչ ենք անելու»: