
Անպտղությունը բուժող դեղամիջոցները մեծացնում են երեխայի մոտ լեյկեմիայի զարգացման հավանականությունը

Անպտղության բուժման համար նախատեսված դեղամիջոցներն ավելի քան երկու անգամ մեծացնում են երեխայի մոտ լեյկեմիայի զարգացման հավանականությունը: Ինչպես գրում է «The Guardian»-ը, այս եզրակացությանն են հանգել ֆրանսիացի գիտնականները: Վերջիններիս ուսումնասիրության օբյեկտ են դարձել 2445 մայրեր ու երեխաներ: Նրանցից 764-ի մոտ ախտորոշված են եղել լեյկեմիայի տարբեր տեսակներ: Բոլոր մայրերին հարցեր են տրվել այն մասին, թե ինչ միջոցներ են կիրառել հղիանալու համար:
Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ այն մայրերի երեխաների մոտ, ովքեր ձվազատումը խթանելու համար դեղամիջոցներ են ընդունել, լեյկեմիայի ամենատարածված ձևով հիվանդանալու հավանականությունը մեծացել է 2,6 անգամ:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել նաև, որ լեյկեմիայի ամենատարածված տեսակով հիվանդանալու հավանականությունը մեծանում է նաև այն երեխաների մոտ, ում մայրերը դեղամիջոցներ չեն ընդունել, բայց չեն կարողացել հղիանալ մեկ տարվա ընթացքում: