ՀՀ գլխավոր դատախազությունում հոկտեմբերի 17-ին ստացվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ գրություն՝ պետական գնումների շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատությունների կողմից՝ իրենց կարիքների համար դեղորայքի, բժշկական պարագաների և նյութերի ձեռքբերման գործընթացների ուսումնասիրության արդյունքների մասին:
Ռուսաստանը ներել է աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլար պարտքը: Ինչպես գրում է Ռիա-Նովոստին, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սերգեևը ՄԱԿ-ի համագումարի ժամանակ:
Երկու տնտեսվարողների` «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիա» ավիաընկերության միջև ծագած վիճաբանության արդյունքում, վերջին հաշվով, տուժում է ուղևորը, ով ստիպված է լինում տոմսը փոխել և տեղ հասնել մեկ այլ ընկերության ինքնաթիռով։
Իհարկե, սա այն գումարը չէ, որ ասենք` ամեն ինչ արդեն լավ է, և երիտասարդ գիտնականների բոլոր հարցերը լուծվում են: Սակայն սա խթան է, քանի որ երիտասարդ գիտնականն ինչ-որ ձևով պետության, նախագահի կողմից աջակցություն է ստանում և կարողանում է թե՛ մասնակցել գիտաժողովների, թե՛ տեղում կազմակերպել միջազգային բնույթի և հանրապետական բնույթի գիտաժողովներ, ինչպես նաև իր գիտական աշխատանքի համար կարողանում է ֆինանսավորում ստանալ` դրամաշնորհի տեսքով:
Նոր, տեխնիկապես ավելի հագեցած ՀԴՄ-ներ 2013թ. հունվարի 1-ից կտեղադրեն միայն խոշոր գործարարները, ովքեր վճարում են ամսական ԱԱՀ։ Միջին և փոքր ընկերությունները նոր ՀԴՄ-ներին անցում կկատարեն 2014թ.-ի և 2015թ.-ի հունվարի մեկից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար:
«Մեր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակն այս պահին կարգավորվել է: Այսօր «Արմավիան» 50մլն դրամ գումար է փոխանցել և մի քանի րոպեից չվերթերի սպասարկումը կվերսկսվի»,- 168.am-ին տեղեկացրել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 18-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է երեկվա փոխարժեքով` 1դոլար/405.99 դրամ, սակայն պահանջարկի չի գերազանցել 405 դրամը:
Կոնֆերանսի ժամանակ Ահմեդ Թուրքն ասել է. «Մեր պապերի ձեռքերով եզդիների արյուն է թափվել: Անցյալի սխալների համար եզդիներից ներողություն ենք խնդրում»: 168.am-ը զրուցեց «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիի հետ, պարզելու համար, թե ինչ կարծիք ունի եզդի ժողովուրդն Ահմեդ Թուրքի կատարած հայտարարության շուրջ:
Հեղափոխությունը նրանց համար դարձավ յուրօրինակ «քավարան», և ստացվեց այնպես, որ կարելի էր 10 տարի ծառայել բռնատիրությանը, օգտվել դրա բարիքներից ու մի ակնթարթում «մաքրվել անցյալից»: Նույնը, մեծ հաշվով, կարելի է ասել նաև Վարդան Օսկանյանի պարագայում: Այն տարբերությամբ, որ հիմա Հայաստանում հեղափոխական իրավիճակ չէ, նախկին արտգործնախարարն էլ երկրի մասին իր մտահոգությունները հնչեցնում է ոչ թե հրապարակում, այլ վիրտուալ տարածությունում:
«Իսպանական երաժշտության սիրահարները Հայաստանում քիչ չեն»: Այս մասին 168.am-ին ասաց ֆլամենկո կիթառահար Տիկ Պոկիտո Այվազյանը: Կիթառահարի ազգանունն ինքնին իսպանական է, ուստի 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ՝ հենց «Պոկիտո», կիթառահարը պատասխանեց. «Իսպանիան իմ իրական դեմքն է, նվագում եմ ֆլամենկո: Ներկայացնում եմ Անդալուզիայի գնչուների երաժշտությունը»:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի յուրացման գործով այսօրվա նիստը նորից տեղի չունեցավ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի բացակայության պատճառով: Արդեն 4-րդ անգամ է, որ դատական նիստը հետաձգվում է ամբաստանյալի առողջության վատթարացման պատճառով:
«Եթե ազդի էլ, ապա դա կլինի աննշան ազդեցություն»,-168.am-ի հետ զրույցում ասել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ:
Ռուսաստանի դաշնային վիճակագրական ծառայության «Росстат» հրապարակած տվյալներով , այս տարվա առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն կամ կացության իրավունք է ստացել 159.000 մարդ:
«Մեր կուսակիցն է, բայց դրա համար ո՛չ քաղխորհրդի որոշում կա, ո՛չ ցուցում կա, ո՛չ մոտեցում կա, ո՛չ դրա կարիքը կա: Այսօր այդ հարցն անցել է իրավական դաշտ, ճի՞շտ է: Իրավաբանները պետք է լուծում տան այդ հարցին, ոչ թե ստորագրահավաք կամ միտինգ անելով: Դրանցով հարց չես լուծի: Ես էդպես եմ տեսնում: Հարցն իրավական դաշտում է, և իրենք էլ պիտի լուծում տան: Ես անիմաստ եմ համարում նման հարցերը»:
«Վերջին շրջանում Վարդան Օսկանյանը սկսել է շատ հիշել իր պաշտոնավարման ժամանակները և զուգահեռներ տանել ներկայի հետ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել Օսկանյանը նախկինում որոշումների ընդունման գործընթացում, որերորդ տեղում է եղել նրա կարծիքը, և ընդհանրապես բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ»:
«Ուրալի» ավագ Դենիս Թումասյանը հայտնել է, որ կոտրել է ոտքը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 16-րդ տուրի «Նեֆտեխիմիկի» հետ (3:0) հանդիպման ժամանակ:
Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմս» պարբերականն իր խմբագրական հոդվածում խիստ քննադատության է ենթարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ատոմային և քիմիական զենքի վերացման շուրջ ԱՄՆ-ի հետ համագործակցության հրաժարման համար:
Ուղղակիորեն պաշտպանել այսօրվա իշխանությանը` նշանակում է` կորցնել քաղաքական դեմքը, առավել ևս, երբ գործընթացը նաև Օսկանյանի մուտքով սկսվում էր բավականաչափ հակասական դաշտերում ձևավորվել: Չմտնել կոալիցիա և պաշտպանել Սերժ Սարգսյանին` նշանակում է առևտուր:
Հայաստանում հաշվառված 63729 տնտեսվարող սուբյեկտներից 1100-ը 2013թ. հունվարի 1-ից պետք է կիրառեն նոր տեխնիկական չափանիշներով ընդհանուր առմամբ 8400 հաշվիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ)։
Կառավարությունն այսօր որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների ղեկավարների լիազորությունները։
Գնացեք գոնե գրականություն կարդացեք: Հո պաշտոնները զբաղեցնելով չի՞: Թուրն առնում են` առաջ են գնում, թե ո՞ւր պիտի գնաս, տղա՛ ջան: Այս ժողովրդին ո՞ւր ես տանում քո հետևից: Ասել եմ ու կասեմ, որ մեր երկիրը զարգացնելու են մասնագետները: Փողոցի տգետներն այստեղ տեղ չունեն:
Ֆինասների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինի և Եվրոպայում և Եվրասիայում ԱՄՆ օգնության կորդինատոր Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ այսօր Երևանում մեկնարկել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Ուրկաինայի առաջնությունից ցուցադրվելու են «Շախտյորի» – «Իլիչևեցի», ինչպես նաև «Զարյա» – «Դնեպր» հանդիպումները:
ԲՀԿ խմբակցության անդամ Սավել Բալասանյանի Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահի տեղը թափուր էր մնացել: ԲՀԿ-ում որոշում է կայացվել, որ Բալասանյանին կփոխարինի ԱԺ եվրաինտերգման հանձնաժողովի փոխնախագահ Մարտուն Գրիգորյանը, իսկ Մարտուն Գրիգորյանի փոխարեն Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի փոխնախագահ կդառնա մեկ այլ ԲՀԿ-ական` Վահե Էնֆիաջյանը:
«Երբևէ, որևէ տեղ, որևէ մեկին չեմ «սպառնացել», որ կառաջադրվեմ ՀՀ նախագահի թեկնածու: Նման բան ինձ վերագրելը նույնիսկ ծիծաղելի չէ: Երբևէ որևէ տեղ չեմ ասել, թե պատրաստվում եմ նախագահի թեկնածու առաջադրվել առաջիկա ընտրություններում»:
Կան մարդիկ, որ մշակում են բույսը հողամասում կամ նույնիսկ տանը, սակայն շատերն անխնա ձևով վերացնում են այն։
Առանց բացառության, ցանկացած ցեղասպանություն ուղեկցվում է բնաջնջման ենթակա ժողովրդի ունեցվածքի թալանով:
Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը թուրինյան ակումբի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի մանրամասները: