Բաժիններ՝

Ո՞վ պետք է պաշտպանի ուղևորների շահերը

Երկու տնտեսվարողների` «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիա» ավիաընկերության միջև ծագած վիճաբանության արդյունքում, վերջին հաշվով, տուժում է ուղևորը, ով ստիպված է լինում տոմսը փոխել և տեղ հասնել մեկ այլ ընկերության ինքնաթիռով։

Եվ քանի որ ուղևորը սպառող է, ապա խախտվում են նրա իրավունքները։ Այս հարցի շուրջ 168.am-ը զրուցեց «Հայաստանի Սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանի հետ, ով նշեց, որ բողոքներ շատ կան: «Եթե մարդը ինչ-ինչ պատճառներով փոխում է մտադրությունը՝ օգտվել այս կամ այն ավիաընկերության ծառայություններից, ապա ընկերությունը պարտավոր է փոխհատուցել տոմսի արժեքի եթե ոչ՝ 100%-ը, ապա գոնե՝ 70-80: Սա ուղղակի և՛ տնտեսական, և՛ բարոյական վնաս է: Մարդկանց ստիպում են, որպեսզի ազգային, պաշտոնական ավիափոխադրողին փոխարինեն այլ ավիաընկերության հետ»,-նշեց Ա. Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի, սա թոփ-մենեջմենթի, մեծ բիզնեսի խնդիրներ են, որոնք ունեն լուծում, սակայն իրենց՝ սպառողների շահերի պաշտպանների դերն այդ ոլորտում շատ քիչ է: «Մեր հիմնական նպատակն է, որպեսզի մենք հասնենք ծառայության որակի բարելավման, նորմալ գնային քաղաքականության»,- ասում է ՀՍՄ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս