Բաժիններ՝

Ռուսաստանը ներել է Աֆրիկայի 20 մլրդ պարտքը

Ռուսաստանը ներել է աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլար պարտքը: Ինչպես գրում է Ռիա-Նովոստին, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սերգեևը ՄԱԿ-ի համագումարի ժամանակ:

Ռուսաստանը նաև 50 միլիոն դոլարով ավելացրել է Համաշխարհային բանկի՝ աղքատ երկրների զարգացման ծրագրին իր օժանդակությունը: 2012թ. Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, մալարիայի դեմ պայքարի ծրագրում ներդրել է 100մլն դոլար: Այսպես 2011թ. Ռուսաստանը 20 մլն դոլար վճարել է Աֆրիկայում մալարիայի հիվանդության դեմ պայքարի ծրագրի իրականացման համար:

Սերգեևը նաև նշել է, որ «Զարգացումը՝ պարտքերի փոխարեն» ծրագրի շրջանակում Ռուսաստանը պայմանագրեր է կնքել նաև Զամբիայի և Տանզանիայի  հետ: Պայմանագրի համաձայն, պարտքերը կօգտագործվեն զարգացման նախագծերի ֆինանսավորման համար: Նմանատիպ պայմանագրեր են կնքվելու նաև Բենինի, Մոզամբիկի և Եթովպիայի հետ:

2005-2012թթ. Աֆրիկայում ներվել է ավելի քան 11.3 մլրդ դոլար պարտք:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն իսկ հասցրել է մի քանի այլ երկրների պարտքեր ներել: Մասնավորապես, 2012թ. սեպտեմբերին ներվեց Ղրղըզստանի վարկը՝ մոտ 0.5 մլրդ դոլար: Ինչպես նաև՝ Կորեայի 11մլրդ դոլարանոց պարտքը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս