Բաժիններ՝

Թումասյանը ծանր վնասվածք է ստացել

«Ուրալի» ավագ Դենիս Թումասյանը հայտնել է, որ կոտրել է ոտքը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 16-րդ տուրի «Նեֆտեխիմիկի» հետ (3:0) հանդիպման ժամանակ:

«Ես ոսկորի կոտրվածք ունեմ: Ոչ մեկին չեմ կարող մեղադրել, քանի որ անհաջող վայր ընկա մրցակցի դարպասների մոտ անկյունայինի խաղարկման ժամանակ: Անգամ չէի կարող պատկերացնել, որ ամեն ինչ այդքան լուրջ է: Սկզբից ցանկանում էի փոխարինում խնդրել, սակայն հետո կարծես թե ամեն ինչ անցավ: Ընդմիջման ժամանակ ինձ հարցրին, թե արդյոք կարող եմ շարունակել խաղը: Ես դրական պատասխան տվեցի, սակայն երկրորդ խաղակեսում ցավը դարձավ անտանելի և ստիպված եղա հեռանալ խաղադաշտից: Մոտակա օրերի ընթացքում մեր բժիշկները կորոշեն՝ արդյոք անհրաժեշտ է վիրահատություն: Ամեն դեպքում, ֆուտբոլային տարին ինձ համար ավարտված է», – Թումայասնի խոսքերը մեջբերում է Sportbox.ru-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս