Հայերը սիրում են իսպանական երաժշտություն
«Իսպանական երաժշտության սիրահարները Հայաստանում քիչ չեն»: Այս մասին 168.am-ին ասաց ֆլամենկո կիթառահար Տիկ Պոկիտո Այվազյանը: Կիթառահարի ազգանունն ինքնին իսպանական է, ուստի 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ՝ հենց «Պոկիտո», կիթառահարը պատասխանեց. «Իսպանիան իմ իրական դեմքն է, նվագում եմ ֆլամենկո: Ներկայացնում եմ Անդալուզիայի գնչուների երաժշտությունը»:
Երևանյան ակումբներում հաճախակի կազմակերպվող տարաբնույթ երաժշտական երեկոները վկայում են այն մասին, որ հայ հասարակությունն ընկալում և ընդունում է այլազգի երաժշտությունը: Սակայն հայ երաժիշտներն անակնկալ ունեն նաև ռուս ժողովրդի համար: «Փետրվար ամսին հյուրախաղերով մեկնելու ենք Ռուսաստան: Այդ ընթացքում մեզ միանալու են նաև Իսպանիայից ժամանած երաժիշտները, որոնց հետ միասին ռուս հանդիսատեսին ներկայացնելու ենք իսպանական երաժշտությունը»,- ասաց ֆլամենկո կիթառահար Տիկ Պոկիտո Այվազյանը: