«Որերորդ տեղում է եղել Օսկանյանի կարծիքը, և ընդհանրապես բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառումներին, գրել է.

«Վերջին շրջանում Վարդան Օսկանյանը սկսել է շատ հիշել իր պաշտոնավարման ժամանակները և զուգահեռներ տանել ներկայի հետ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ազդեցություն է ունեցել Օսկանյանը նախկինում որոշումների ընդունման գործընթացում, որերորդ տեղում է եղել նրա կարծիքը, և ընդհանրապես բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ:

Ափսոս, որ նրա պաշտոնավարման տարիներին ֆեյսբուքյան ակտիվություն չկար։ Հակառակ դեպքում Օսկանյանը ինքնադրսևորման ավելի լավ հարթակ կունենար (եթե, իհարկե, թույլ տային) թե′ որպես նախարար, թե′ հասարակ քաղաքացի։ Համաձայնեք, ֆեյսբուքյան նրա գործունեությունն այնքան էլ վատը չէ՝ ի տարբերություն ժամանակին իր բուն գործառույթների»:

Տեսանյութեր

Լրահոս