ԲՀԿ-ՀՀԿ սրումներն ակնհայտ են

168.am-ի հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է ՀՀԿ-ԲՀԿ համագործակցություն, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Կապրենք`կտեսնենք: Երբեք մի’ ասա` երբեք: Ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց առնվազն ակնհայտ է, որ հարաբերությունները երկու քաղաքական ուժերի միջև ընդհակառակը` սրվում են, ոչ թե ավելի մերձենում»:

Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, թե երկուշաբթի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնելու է իր թեկնածությունն առաջադրելու, կա’մ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին, ապա Աղվան Վարդանյանն ասաց. «Ես «եթե»-ներով, «թե»-ականներով անորոշ հարցերի չեմ պատասխանում: Կապրենք` կտեսնենք, իրենց որոշելիքն է: Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031