
Սև մամբայի թույնն ավելի ուժեղ ցավազրկող է, քան մորֆին

Աֆրիկական ամենաթունավոր սև մամբա օձի թույնն այնքան ուժեղ է, որքան մորֆինը, բայց, ի տարբերություն վերջինիս` այն կողմնակի ազդեցություն չի թողնում: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս եզրահանգումն արել են ֆրանսիացի գիտնականները: Վերջիններս պնդում են, որ մամբայի թույնի նկատմամբ օրգանիզմը հետագայում կայունություն ձեռք չի բերում, այն կախվածություն և շնչառության հետ կապված խնդիրներ չի առաջացնում:
Գիտնականներն ուսումնասիրություն են կատարել մկների վրա` ամեն օր նրանց մորֆին ու մամբայի թույն ներարկելով: Հինգ օր անց պարզել են, որ կենդանիների օրգանիզմը կայունություն էր ձեռք բերել դրանց նկատմամբ, սակայն մամբայի թույնի դեպքում կայունությունն ավելի թույլ է արտահայտված եղել: Հետազոտության հեղինակներից մեկի խոսքով` սա դեռևս առաջին քայլն է. պետք է նաև հասկանալ`ինչ ազդեցություն կարող է այն ունենալ մարդու օրգանիզմի վրա:
Նշենք, որ սև մամբայի թույնը բնական թույներից ամենաարդյունավետն է: Այն ազդում է նյարդային համակարգի վրա`առաջացնելով կաթված: Այն մարդուն կարող է սպանել կծելուց չորս ժամ անց: Եթե օձը կծի մարդու դեմքը, ապա մահը կարող է վրա հասնել քսան րոպե անց: