Բաժիններ՝

Դի Մատեոյին անհանգստացնում է Տորեսի ֆիզիկական վիճակը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն անհանգստացած է այն փաստից, որ Ֆերնանդո Տորեսը մրցաշրջանի մեկնարկից միայնակ է գործում հարձակման մեջ: Հաշվի առնելով Դանիել Սթարիջի վնասվածքը՝ Տորեսը դեռևս մնում է Դի Մատեոյի միակ ընտրությունը:

««Նորվիչի» հետ հաջորդ հանդիպումը կլինի յոթերորդը 21 օրվա ընթացքում, այդ պատճառով Տորեսի ֆիզիկական վիճակն անհանգստացնում է մեզ: Իհարկե, նա լավ մարզավիճակում է, բայց մենք շատ զգույշ կմոտենանք այդ հարցին: Շուտով կլինի հավաքականների հանդիպումների համար նախատեսված դադարը, բայց այստեղ էլ Տորեսը դժվար թե հանգստանա, քանի որ հրավիրվել է ազգային հավաքական», – Դի Մատեոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս