Բաժիններ՝

«Գազպրոմի» շահույթն ու եկամուտն առաջին կիսամյակում կտրուկ նվազել են

«Գազպրոմի» զուտ շահույթն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 23,5%-ով` հասնելով մինչև 357,841 մլրդ ռուբլու:

Ըստ «Գազպրոմի» հրապարակած ցուցանիշների,  EBITDA-ի ցուցանիշը կրճատվել է մեկ երրորդով` կազմելով 378,982 մլրդ ռուբլի: Գումարային մաքուր հոսքը կազմել է 214,89 մլրդ ռուբլի  (7,106 մլրդ դոլար): Տարվա առաջին կիսամյակում ընկերության գործառնական ծախսերն ավելացել են 109,492 մլրդ ռուբլով կամ 13%-ով` կազմելով 927,401 մլրդ ռուբլի: «2012 թվականի երեք ամիսներին գազի իրացումից ստացվող եկամուտը (ԱԱՀ, ակցիզային հարկերը և մաքսատուրքերը հանած) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 91,869 մլրդ ռուբլիով կամ 7%-ով` կազմելով 1 տրլն 224 մլրդ 878 մլն ռուբլի»,- հայտնում են «Գազպրոմից»:

Այս տարվա առաջին կիսամյակում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ գազի վաճառքից ստացված եկամուտը կրճատվել է 148,479 մլրդ ռուբլով կամ 17%-ով՝ կազմելով 721,49 մլրդ ռուբլի: Եվրոպական և այլ երկրներ գազի վաճառքից ստացված եկամուտը  կրճատվել է 11,933 մլրդ ռուբլով կամ 3%-ով՝ կազմելով  386,6 մլրդ ռուբլի: Գազի վաճառքի ծավալները նվազել են 8%-ով կամ  3,9 մլրդ խ/մ-ով:

Նախկին ԽՍՀՄ երկրներ գազի վաճառքից ստացված եկամուտը նույնպես կրճատվել է  61,069 մլրդ ռուբլով կամ 30%-ով՝ հասնելով մինչև 144,325 մլրդ ռուբլու: Վաճառքի ծավալները նույնպես կրճատվել են 32%՝ 9,2 մլրդ խ/մ-ով:

Կարդացեք նաև

168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք գազի վաճառքի ծավալների կրճատումը չի հանգեցնի Հայաստանում վաճառվող գազի գնի ավելացմանը, «ՀայՌուսգազարդ» ՍՊԸ-ի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանն պատասխանեց.

«Դիցուք «ՀայՌուսգազարդի» պարագայում մենք պարբերաբար՝ 6 ամիսը մեկ,  ներկայացնում ենք հաշվետվություն՝ գազի ներկրման և սպառման ծավալները  համեմատելով նախորդ տարիների հետ, սակայն «Գազպրոմի» հրապարակած տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դուք պետք է դիմեք հենց իրենց: Ինչ վերաբերում է Հայաստանում գազի ներկրման և սպառման ծավալներին՝ մի քիչ ավելի ուշ զանգահարեք` կասեմ»:

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս