Բաժիններ՝

Հայաստան – Իսպանիա` 2.5:1.5. Հայաստանի հավաքականը 3-րդ հաղթանակն է տանում

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի ընտրանուն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Ֆրանցիսկո Վալեխո Պոնսին, իսկ Սերգեյ Մովսեսյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Իվան Սալգադո Լոպեսի հետ: Ավարտվեցին նաև Գաբրիել Սարգսյան – Միգել Իլյեսկաս Կորդոբա և Օլեգ Կորնեև – Տիգրան Պետրոսյան պարտիաները, 2 զույգերն էլ համաձայնեցին կիսել միավորը:

Այսպիսով, Լևոն Արոնյանի գերազանց խաղի շնորհիվ Հայաստանի հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:

 

Հայաստան վարկ.    – Իսպանիա վարկ. 2,5։1,5
Լևոն Արոնյան 2816 1։0 Ֆրանցիսկո Վալեխո Պոնս 2697
Իվան Սալգադո Լոպես 2638 0.5։0.5 Սերգեյ Մովսեսյան 2698
Գաբրիել Սարգսյան 2693 0.5:0.5 Միգել Իլյեսկաս Կորդոբա 2601
Օլեգ Կորնեև 2581 0.5:0.5 Տիգրան Պետրոսյան 2661

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս