«Ո՞նց կարա թշնամանք լինի: Տրամաբանությունը ո՞րն ա` հալա ասա: Մարդն ինքը ինքնաբացարկ ա հայտնում ու ասում ա` հանուն մեր ժողովրդի միասնության` ես թողնում եմ, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն անցնի: Էդտեղ ի՞նչ թշնամանքի մասին ա խոսվում: Երբ որ զենքով տային, իրար տային-սպանեին, էդ ժամանակ թշնամանքի մասին կխոսվեր: Հիմա հասկանո՞ւմ ես, որ մարդը՝ հանուն քաղաքի միասնության, հանուն քաղաքի վաղվա օրվա` ինքնաբացարկ է հայտնում»:
Այն, որ թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման մասին օրենքում փոփոխություն մտցվեց հենց Ձեր գործունեությունից 2-3 ամիս առաջ, դա արդեն շատ վտանգավոր է:
Kuveyt Turk-ն ակնկալում է, որ Գերմանիայում բանկ բացելը շահավետ բիզնես կդառնա, քանի որ միայն Գերմանիայում ապրում է 4 մլն մահմեդական:
«Դժբախտաբար, ճիշտ է այն լուրը, որ ահաբեկիչները կրակոցներով սպանել են մեկ հայ ընտանիքի` ամուսնուն, կնոջը և զավակներին: Իսկ նրանց սպանել էին, քանի որ հայեր էին: Ահակեբիչների խոսքով` նրանք սպանել էին հայերին, քանի որ հայերը սիրիական պետության հետ են»,- ասաց մեր զրուցակիցը:
«Եթե մենք ունենք երկքաղաքացիություն, արտասահմանում ապրող հայերի ընտրական պրոցեսի մասնակցությունը կարող է վտանգել ներքաղաքական կյանքը»:
168.am-ի հետ հեռախոսազրույցում ԱԻՆ հասարակայնության կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը տեղելացրել է, որ երեխան ոչ թե 10 այլ 8 տարեկան է եղել և, ավաղ, խեղդվել է: «Իսկ ի՞նչ եք կարծում խեղդվելը քա՞նի վայրկյան է տևում, որ հաջողվեր փրկել»,- ասել է ԱԻՆ պաշտոնյան:
Սիրիայի պատվիրակությունը հայտարարության ժամանակ լքել է նիստերի դահլիճը:
«Տեղյակ չեմ: Կծանոթանանք` հետո կխոսենք: Անծանոթ նյութի վերաբերյալ կարծիք չեմ հայտնում»:
Լ. Սարգսյանը հույս հայտնեց, որ մյուս քաղաքական ուժերը ևս կհասկանան, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը լավագույնն է: «Բայց տարբեր քաղաքական ուժեր փորձում են տարբեր թեկնածուների անուններ առաջ բերել, որից ենթադրում եմ, որ նրանք դեռ չեն եկել այս կարծիքին»,- ասաց նա:
Նշենք, որ Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգը ներկայացվել էր դեռեւս հունիսին, սակայն մինչ օգոստոսի վերջ պլատֆորմով ոչ մի սարք չէր թողարկվել:
Մենք ունեցել ենք լիդերներ. Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Ստեփան Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան: Ընդդիմության թեկնածուի ձեր թվարկած անուններն, օրինակ, ինչ-որ թիմերի ներկայացուցիչներ են, որոնք իրար փոխանակելով` գնում են առաջ: Մեզ մոտ մինչ օրս գնում է թիմերի կռիվ. որոշ թիմեր իրար փոխարինելով առաջ են շարժվում:
Moody’s վարկանիշային գործակալությունը նվազեցրել է զարգացող երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
«Եկամտային հարկի» մասին չարաբաստիկ օրենքի շուրջ վերջին օրերին այնքան է խոսվել, որ դրա հիշատակումն արդեն կասկածի տակ է դնում նյութի` ընթերցելի լինելու հավանականությունը։
«Ի՞նչ ասել է` ադրբեջանական կամ իրանական սցենար: Դա ինչ-որ մեկի անձնական կարծիքն է, որը մենք չենք մեկնաբանում: Զորավարժությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն ունի հստակ սցենար, որի մասին մենք կհայտարարենք»:
Կյանքը գնահատելու համար բավական է հասկանալ, թե ինչ եզակի հնարավորություն է շնորհվել յուրաքանչյուրիս` ծնվել: Ի վերջո, միլիոնավոր սերմնաբջիջներից բեղմնավորվում է ընդամենը մեկը կամ, լավագույն դեպքում, երկուսը:
«Իսահակը» ԱՄՆ-ի Ատլանտյան լողափ է հասել օգոստոսի վերջին` իր հետ բերելով հորդառատ անձրևներ ու 113 կմ/ժ քամի:
Մեր իրավապահները պարզել են, որ երևանցի Սերոբ Բոզոյանը մայիսի 4-ի նախընտրական միջոցառման կազմակերպիչներից ստացել է «երկինք բաց թողնելու համար» 7 հազար փուչիկ տրամադրելու պատվեր:
Վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Եկամտային հարկի մասին» օրենքի վերաբերյալ` տնտեսագետ Հայկ Բալանյանը մյուսներից տարբերվող տեսակետ ունի. օրենքի կիրառումից գործատուները ոչ միայն չեն կորցնում, այլ հակառակը` շահում են:
Հատկանշական է, որ Ռասմուսենի այցը համընկնում է նույն ժամանակամիջոցում Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների հետ, որոնք պետք է տեղի ունենային սեպտեմբերի 3-8-ը, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել են և կանցկացվեն սեպտեմբերի 15-19-ին:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-407,5 դրամով և վաճառվում է 409-412 դրամով:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որդու նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց և հետախուզում հայտարարվելուց հետո, տարբեր բանագնացների միջոցով նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է, որ որդու նկատմամբ մեղմ գտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել իր սեփականության մեծ մասից:
Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մի խումբ մեկնել է «Արզնի» առողջարանային կենտրոն` 12-օրյա հանգիստ անցկացնելու նպատակով:
Կարծում եմ, այժմ մենք ապրում ենք շատ հատուկ ժամանակաշրջանում:
«Մեր մասնաբաժինը շուկայում այնքան փոքր է, որ մենք որոշիչ չենք այդ հարցում: Մենք վերջինն էինք, որ գին բարձրացրեց: Բոլորը թանկացրին, մենք էլ թանկացրինք»,- բենզինի թանկացման վերաբերյալ 168.am-ին ասել է «Միկա» կորպորացիայի նախագահ Միխայիլ Բաղդասարովը։
«Օգոստոսի 29-ի առավոտյան սիրիական լրատվական հեռուստակայանը և այլ սիրիական լրատվական կայքեր հաղորդեցին, որ Դամասկոսի արվարձաններից Զամալքայի մզկիթներից մեկի մեջ հայտնաբերվել են տասնյակ դիակներ, որոնց մեջ են հայ ընտանիքի 6 անդամներ: Լուրը տակավին ստուգման մեջ է հայկական շրջանակների կողմից»
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար, Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ծնողներիս մահից հետո եղբայրներս ու հարսներս չհաշտվեցին միոտանի, հաշմանդամ մարդ տանը պահելու հետ: Վերջին անգամ կռվեցին, ինձ ծեծելով փողոց շպրտեցին»,- ասում է Մարիամը, ում աչքերի բիբերից բարկություն ու վիրավորանք է պայթում:
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքերի, ինչպես նաև 2001 թվականի սպետեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը:
Այսօր` ժամը 16.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա, ում փրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՊԿ կառույցի հայաստանյան ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ այս տարվա սեպտեմբերի 3-8-ը նախատեսված ՀԱՊԿ հավաքական զինված ուժերի զորավարժությունները հայկական կողմի խնդրանքով՝ տեխնիկական պատճառներով հետաձգվել են և կկայանան սեպտեմբերի 15-19-ը: