«Մատնաթանաքների մեթոդն արժանի է քննարկման»

«Որևէ բան, որը կարող է բարելավել ընտրությունների ընթացքը, կանխել ընտրակեղծիքները, արժանի է քննարկման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ քարտուղար Արտյուշա Շահբազյանը` անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, ըստ որի՝ խմբակցությունն առաջարկում է ընտրությունների ընթացքում կիրառել մատների թանաքոտման մեթոդը:

«Տեխնիկապես չեմ կարող ասել, թե մատնաթանաքներն ինչի կհանգեցնեն: Մենք ավելի գործուն մեխանիզմ էինք առաջարկում՝ փակցնել քվեարկությանը մասնակցածների մատյանները: Այս առաջարկն, անշուշտ, արժանի է քննարկման:Մի կողմից՝ իշխանությունը գտնում է դրա շրջանցման միջոցը, մյուս կողմից՝ ընտրություններից հետո ասում, որ՝ տեսա՞ք, ձեր ուզած ձևով անցկացրինք»,-  ասաց Ա. Շահբազյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մասին հաղորդագրության մեջ նշված է, որ մատնաթանաքները շրջանառվելու են, որպեսզի բացառվեն կրկնակի քվեարկությունները: Ըստ ՀԱԿ-ի, թանաքները պետք է լինեն անզեն աչքով տեսանելի ու անհետանան քվեարկության հաջորդ երկու օրերի ընթացքում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031