Հայաստանի կանանց հավաքականը պարտվում է Հնդկաստանին. Ստամբուլ 2012
Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտություն կրեց Հնդկաստանի ընտրանուց:
Առաջին 2 խաղատախտակների վրա Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Հարիկա Դրոնավալի և Էեշա Կարավադեի հետ, իսկ 3-րդ տախտակի վրա Լիլիթ Գալոյանը սպիտակ ֆիգուրներով պարտվեց Տանիա Սաչդևին: 4-րդ տախտակի վրա Մարիա Կուրսովան միավորը կիսեց Մարի Ան Գոմեսի հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը