Դիանա Սիրունյանի վիճակը վատացել է
Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը 168. am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ նախարարի հանձնարարականով ժամը 16:00-ին Դիանա Սիրունյանի առողջական վիճակը հետազոտելու համար տեղի է ունենալու կոնսիլիում, որին մասնակցելու են վնասվածքաբան, թոքային վիրաբույժ, ռեանիմատոլոգ, նյարդավիրաբույժ և Փարիզից ժամանած անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանը:
Հ. Դարբինյանի փոխանցմամբ` երեկավա համեմատ Դիանայի վիճակը վատացել է, և այս պահի դրությամբ, դժբախտաբար, հնարավոր չէ վիրահատել նրան:
Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ էր կատարել` հոր` Սուրեն Սիրունյանի մահվան բոթ լսելուց հետո: 16-ամյա աղջիկը նետվել էր շենքի հինգերրորդ հարկից: