Վան Պերսին այսօր կարող է մնալ փոխարինողների նստարանին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ թիմի նորեկ Ռոբին վան Պերսին այսօր «Էվերտոնի» հետ խաղը կարող է սկսել փոխարինողների նստարանին։
«Վան Պերսին երկար ժամանակ չի խաղացել, այդ իսկ պատճառով կարող է պատրաստ չլինել խաղին։ Առաջիկայում ես կհետևեմ նրա գործողություններին և միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացնեմ։ Չնայած մարզումների ժամանակ Ռոբինն իրեն չի խնայում։ Երևում է, որ նա չաթից դուրս մոտիվացված է, իսկ ադրենալինի քանակությունը չափից դուրս մեծ է։ Ինչ վերաբերում է «Էվերտոնի» հետ խաղին, ապա ես դեռ չեմ որոշել՝ դուրս կգա նա արդյոք հիմնական կազմում, թե կմնա փոխարինողների նստարանին», – ասել է Ֆերգյուսոնը։ Այս մասին հաղորդում է Goal.com կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը