Բաժիններ՝

Համացանցում բացահայտվել է ՀՀ-ում փողերի լվացման 3 դեպք

Հայաստանում 2012թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) կողմից բացահայտված հանցագործությունների մեջ գգալի մաս են կազմում սոցիալական ցանցերում շորթման դեպքերը (8 դեպք)։ Այս մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Ոստիկանության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացահայտված հանցագործությունները հիմնականում կապված են սոցիալական ցանցերում շփման արդյունքում արձանագրված իրավախախտումների հետ (4 դեպք), պոռնկագրական նյութերի կամ առարկաների տարածման հետ (7 դեպք), վնասաբեր ծրագրերի տարածման կամ օգտագործման հետ (2 դեպք), ապօրինի տեղեկատվական համակարգ մուտք գործելու և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության հետ կապված (6 դեպք)։ Բացահայտվել է նաև համացանցում կատարվող խարդախությունների և, որպես դրա հետևանք՝ փողերի լվացման 3 դեպք։

2010, 2011 թվականներին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ և տեղեկատվական անվտանգության դեմ կատարված հանցագործություններից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կողմից բացահայտվել է համապատասխանաբար՝ 15 և 20 հանցագործության դեպք, իսկ 2012 թվականի 7 ամիսների ընթացքում՝ 30 հանցագործության դեպք։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031