Նախագահականում չի եղել, բայց առաջարկ ստանալու դեպքում՝ չի մերժի

Օգոստոսի 18-ին մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն  որի` օրերս նախագահական նստավայր է այցելել ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը: Նաև նշված էր, թե առաջիկայում Արա Սահակյանը պետական կառավարման համակարգում պաշտոն է ստանալու:

168.am-ի հետ հեռախոսազրույցում Արա Սահակյանն այս առնչությամբ ասաց. «Ես վերջերս նախագահականում չեմ եղել: Նախագահը կամ վարչապետն իրենց ծրագրերին ինձ տեղյակ չեն պահում: Բայց ոչինչ չի բացառվում: Համենայնդեպս, ես գտնում եմ, որ իմ փորձառությունը, գիտելիքները և քաղաքացիական պարտքն ինձ թելադրում են, որ առաջարկ լինելու դեպքում դրան շատ լուրջ կվերաբերվեմ»:

Նշենք նաև, որ ներկայում Արա Սահակյանն աշխատում է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում`որպես դասախոս:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031