Բաժիններ՝

Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը կմասնակցեն Պեկինի Մտավոր խաղերին

Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը կմասնակցեն դեկտեմբերի 12-20-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվելիք «Մտավոր խաղերին»: Փառատոնի ծրագրում ընդգրկված են արագ, կայծակնային և կույր մրցաշարեր: Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Արոնյանի մրցակիցները կլինեն Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան, Մորոզևիչը, Իվանչուկը, Գրիշչուկը, Թոփալովը, Կամսկին, Լեկոն, Բոլոգան, Ջոբավան, Մամեդյարովը, Վան Հաոն, Գիրին և Դին Լիրենը:

Դանիելյանը կմրցի Հոու Յիֆանի, Ա. Մուզիչուկի, Կոներուի, Ժաո Քսյուի, Լահնոյի, Չմիլիտեի, Զատոնսկու, Ստեֆանովայի, Խոտենաշվիլու, Դրոնավալու, Պաետցի, Ժու Չենի, Կրամլինգի, Սոչկոյի և Կոստենյուկի հետ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս