Բաժիններ՝

Վթարից տուժած երեխաներից ավագը գիտակցության է եկել

Օգոստոսի 17-ին վթարի հետևանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սևակ Բաղդասարյանի և 29-ամյա Մարինե Բադալյանի ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր»  բուժկենտրոն տեղափոխված երեխաներըւ դեռևս հիվանդանոցում են:

Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր»  բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Ն. Դալլաքյանի փոխանցմամբ՝ 1 տարեկան 8 ամսական Արծրուն Բաղդասարյանը, ով մարմնի, ինչպես նաև գանգուղեղի ծանր կոտրվածքներ էր ստացել, առայժմ գիտակցության չի եկել: Միաժամանակ նա նշեց, որ կատարվող գործողություններին զուգահեռ երեխայի վիճակը կայուն ծանր է: Իսկ 9-ամյա Մհեր Բաղդասարյանը, ինչպես նշեց Ն. Դալլաքյանը, բարեբախտաբար, գիտակցության է եկել և վերջինիս վիճակն արդեն կայուն է:  «Փոքրիկը գիտակցության չի եկել, բայց ծանր կայուն վիճակում է, վիճակը դեպի լավն է գնում: Վիճակն, ըստ կրած բազմաթիվ տրավմաների, գնահատվում է ծանր կայուն»,- 168.am-ին ասաց «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի տնօրեն Ն. Դալլաքյանը:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս