Դավութօղլուն ՄԱԿ-ին առաջարկում է Սիրիայում բուֆերային գոտի ստեղծել

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ՄԱԿ-ին առաջարկել է Սիրիայի տարածքում ստեղծել բուֆերային գոտի փախստականների համար, որտեղ նրանք ապաստան կարող են գտնել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Թուրք նախարարի խոսքերով՝ իր երկիրը Սիրիայից 100 հազարից ավել փախստական չի կարող ընդունել: Ներկա դրությամբ Թուրքիայում փախստականների ճամբարներում  գտնվում է 70 հազար մարդ:

Կիրակի օրը Սիրիայում իր աշխատանքներն է ավարտել ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: Սիրիացի ապստամբները հայտնում են, որ կառավարական ուժերի և ընդդիմության միջև մարտերը շարունակվում են ողջ երկրով: Դրանք հատկապես կատաղի են Դամասկոսի և Դերաայի մոտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031