Միաժամանակ, Լատվիայի ԱԳՆ-ն հերքում է, որ իր երկրի իշխանությունները մասնակից են REGNUM-ում կատարված խուզարկությանը: «ԱԳՆ-ն նման խնդրանքով չի դիմել, բացի այդ, մենք տեղեկություն չունենք, որ Լատվիայի այլ կառույցներ նման խնդրանքով դիմել են Ռուսաստանին»,-հայտարարել է Լատվիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Սկաուտների հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է շարժման դերը երիտասարդ սերնդի դաստիարակման գործում: Նրա խոսքով` հայ սկաուտական շարժման յուրահատկությունը հայրենասիրությունն է եւ հայերի ինքնության պահպանումը:
Արմավիրի մարզի 17-ամյա մի բնակչուհի երեկ՝ օգոստոսի 10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտարարություն է տվել այն մասին, որ Երևանի Կենդանաբանական այգու սպիտակ վագրի վանդակի հետնամասում իրեն ծանոթ մի տղա, իր կամքին հակառակ ֆիզիկական ուժ գործադրելով, սեռական գործողություններ է կատարել իր նկատմամբ:
«ՄԻ-35» ուղղաթիռները հանդիսանում են «ՄԻ-24»-ի ժամանակակից տեսակը, որը նախատեսված է հրետանատանկային տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերին կրակային աջակցություն ցուցաբերելու, դեսանտների եւ վիրավորների տեղափոխության համար, ինչպես նաեւ բեռանփոխադրման համար:
Ս. Սարգսյանը Ռ. Շառոյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հետագա բեղմնավոր գործունեություն:
Օգոստոսի 10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 06.00-ին մահացել է «Շեվրոլետ»-ի վարորդ Մ. Հովհաննիսյանը:
Աճել են սպանության (41-60), սպանության փորձի (27-29), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1353-1359), այդ թվում՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու (167-170), թրաֆիքինգի (13-16) դեպքերը:
Ռոգոզինը նաև հայտնել է, որ մինչև 2020 թվականը սպառազինության պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնել և արդիականացնել ավելի քան 2000 ավիացիոն համալիրներ:
Օգոստոսի 10-ին, ժամը 14:00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 1980թ. ծնված Տաթևիկ Հ.-ին և 1978թ. ծնված Քրիստինե Հ.-ին:
Թուրինի «Յուվենտուս», որ շարունակում է բարձրակարգ հարձակվող փնտրել, իր հայացքը ուղղել է դեպի «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն:
Օգոստոսի 11-ին, ժամը 02:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1972թ. ծնված Գագիկ Մ.-ն՝ հայտարարելով, որ իրեն դիտավորյալ վրաերթի են ենթարկել:
Ականատեսները ոստիկաններին պատմել են, որ երբ կրակոցները դադարել են, դեպքի վայրից հեռացել են երկու սևամորթ տղամարդիկ:
Համացանցում հայտնվել են բորսայում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարները, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Վարորդը լեռնային ճանապարհի վրա կորցրել է մեքենայի կառավարումը և 100 մետր ցած է գլորվել: Այժմ տարածքում փրկարարական աշխատանքներ են իրականացվում և չի բացառվում, որ զոհերի թիվն աճի:
Օգոստոսի 14-ին՝ ժամը10։00-ից մինչեւ օգոստոսի 15-ի ժամը 10։00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` «Պրագա» եւ «DDD» հյուրանոցային համալիրների, Գրիբոյեդով 1-5, Կոմիտաս 48, 48/1, 50, Ն. Զարյան 13-23, Վրացական 8, 10, Արաբկիր 41, 43 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի կենտրոնում՝ Խորոգ քաղաքում, զինվորականները կրակ են բացել մեքենայի վրա, որը չի ենթարկվել կանգնելու հրահանգին: Դեպքի հետևանքով զոհվել է 1, ծանր վիրավորվել 3 մարդ: Խորոգում անցակետեր տեղադրվել են հուլիսի 24-ից` մոտ մեկ շաբաթ այստեղ անցկացված հատուկ գործողություններից հետո, որի նպատակն էր չեզոքացնել հատուկ ծառայությունների գեներալ Աբդուլո Նազարովին սպանած զինյալների խումբը:
Թբիլիսիի քաղաքցիական դատարանը օգոստոսի 10-ին որոշում է կայացրել, ըստ որի նախկինում հայտնի ֆուտբոլիստ, Վրաստանում պատգամավորության թեկնածու Կախա Կալաձեն տուգանվել է 16 944 960 լարիով (շուրջ $10,3 մլն):
Հունիսին Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը EPDK-ի հետ համատեղ մշակել էր մի օրինագիծ, ըստ որի՝ երկրի մասնավոր սեկտորին թույլ տրվեց բնական գազ ներկրել Թուրքիա, ընդ որում՝ մասնավոր սեկտորին թույլ է տրվում գազ ներկրել այն երկրներից, որոնց հետ Թուրքիան ունի գազային համաձայնագիր, և այն երկրներից, որոնց հետ տվյալ ոլորտի համագործակցությունը դեռ չի հաստատվել:
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն հայտարարել է, որ կարիք չկա իրենց համեմատել «Բարսելոնայի» հետ:
Ամերիկացի զինծառայող Նասեր Ջեյսոն Աբդոն դատապարտվել է ցմահ ազատազրկման ռեստորանում պայթյունների նախապատրաստման համար:
Բնապահպանների փոխանցմամբ, հունիսի 26-ին ՀՀ կառավարության ընդունարանից իրենց բանավոր փոխանցվել է, որ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից:
Քլինթոնը թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունենալիք իր հանդիպումներում քննարկելու է սիրիական վերջին զարգացումները:
Զայրացած Ուսեյն Բոլտը երեկ երեկոյան հրապարակավ հայտարարել է, որ իրենք «մաքուր են» ու խթանիչներ չեն օգտագործում
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2012թ.-ի նոյեմբերի 6-ին:
Պան Գի Մունը ՄԱԿ-ի ԱԽ-ին խորհուրդ է տվել երկարացնել ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ բանագնացի գործունեությունը Սիրիայում, որի մանդատի ժամկետն ավարտվում է օգոստոսի 31-ին:
Օրինագծով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների և մարդկանց նկատմամբ, որոնք համագործակցում են իրանական իշխանությունների հետ ուրանի հայթայթման գործում, այսինքն` այդ երկրին վաճառում են, վարձով են տալիս կամ ուղղակի տրամադրում են տանկերներ ուրանի տեղափոխման համար:
Ինչպես այսօր գրում է La Gazetto dello Sport-ը, բրազիլացին համաձայնել է ստանալ ավելի ցածր աշխատավարձ։
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վորսկլայի» հետ Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրից առաջ զրուցել է ակումբի պաշտոնական կայքի լրագրողի հետ։
Կառավարության աննախադեպ ուշադրությունը մասնավոր նորաստեղծ ընկերության նկատմամբ հարցեր է առաջացնում։
Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր Արման Երեմյանը չկարողացավ նվաճել մեր երկրի 4-րդ մեդալը: