Դիտավորյալ վրաերթի է ենթարկել

Օգոստոսի 11-ին, ժամը 02:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1972թ. ծնված Գագիկ Մ.-ն՝ հայտարարելով, որ իրեն դիտավորյալ վրաերթի են ենթարկել:

Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ժամը 00:05-ին Երևանի Մազմանյան և Շիրազի փողոցների հատման մասում վիճաբանել է իր ծանոթ Արմանի հետ, որը մի քանի րոպե անց Մազմանյան փողոցի 10/1 շենքի բակում իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի է ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմանին և նշված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031