Հանցագործությունների աճ է արձանագրվել
ՀՀ գլխավոր դատախազության 2011թ. Գործունեության հաշվետվության համաձայն՝ 2011թ. գրանցվել է հանցագործության 16.572 (2010թ.` 15.477) դեպք, այսինքն` դեպքերն ավելացել են 1095-ով, աճը կազմել է 7,1%: Արձանագրված դեպքերից բացահայտվել է 14.287-ը, 2285-ը չի բացահայտվել (2010թ. 15477 դեպքից չի μացահայտվել 2227-ը): 2011թ.ն բացահայտումը կազմել է 86.2% (2010թ.՝ 84,6%): 2011թ. 67 դեպքով կամ 2%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (3432-3499)՝ կազմելով արձանագրված հանցագործության դեպքերի 21 %-ը: Ընդ որում, աճել են սպանության (41-60), սպանության փորձի (27-29), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1353-1359), այդ թվում՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու (167-170), թրաֆիքինգի (13-16) դեպքերը: Նվազել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (82-71) դեպքերը:
Սպանության դեպքերից 17 քրեական գործով հանցագործությունները փաստացի դեռևս չեն բ բացահայտվել, բացահայտումը կազմել է 71,6% (2010թ.՝ 73,1%): Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բացահայտման աշխատանքներում տեղաշարժ չի արձանագրվել` բացահայտումը դարձյալ կազմել է 83%: Սպանության փորձերի բացահայտումը կազմել է 82,7% (2010թ.՝ 88,8%):