
Դատարանը Կախա Կալաձեին տուգանել է 10 մլն դոլարով

Թբիլիսիի քաղաքցիական դատարանը օգոստոսի 10-ին որոշում է կայացրել, ըստ որի նախկինում հայտնի ֆուտբոլիստ, Վրաստանում պատգամավորության թեկնածու Կախա Կալաձեն տուգանվել է 16 944 960 լարիով (շուրջ $10,3 մլն): Այս մասին տեղեկացնում է civil.ge-ն:
Դատարանը նաև կալանք է դրել «Կալա Կապիտալ» ընկերության վրա, որը պատկանում է Կալաձեին և որը հանդիսանում է Պրոգրես բանկի բաժնեմասերի 78.21%-ի բաժնետերը: Կալանք է դրվել նաև Կալաձեի ունեցվածքի մի մասի վրա, այդ թվում 9 մեքենաների, որոնց թվում կան շատ թանկարժեքները: Կալաձեի փաստաբանը հայտնել է, որ իր հաճախորդի ամենաթանկ մեքենան արժե $200.000:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը