
Արման Երեմյանի հաղթական մեկնարկը. Լոնդոն 2012

Մինչև 80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը, ով Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էր, առաջին մարտում 8:4 (0:2, 6:0, 2:2) հաշվով վստահ հաղթանակ տարավ աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր կանադացի Սեբաստիեն Միշոյի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Կիսաեզրափակչի ուղեգրի համար Արմանը կմենամարտի հոլանդացի Թոմի Մոլետի հետ, ով պայքարից դուրս թողեց Եգիպտոսի ներկայացուցիչ Ռահման Ահմեդին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը