Ամերիկյան սարքը վայրէջք կատարեց Մարսի վրա ու առաջին նկարներն է ուղարկում
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Curiosity սարքն այսօր առավոտյան հասել է նպատակին՝ վայրէջք կատարելով Մարս մոլորակի վրա: Հաջող վայրէջքի մասին տեղեկությունը տեղադրվել է ՆԱՍԱ-ի կայքում: Տես՝ այստեղ.
Սարքի հիմնական նպատակը նախկինում և ներկայումս գոյություն ունեցող կյանքի ապացույցներ գտնելն է, ինչպես նաև կարմիր մոլորակի երկրաբանությունն ու կլիման ուսումնասիրելը:
Տիեզերական սարքի վայրէջքի համար ընտրվել էր 150 կմ շառավղով Հեյլա խառնարանը: Վայրէջքը իրականացվել է ավտոմատ ռեժիմով, և գիտնականները դրան չեն մասնակցել: Վայրէջքի վայրից մոտ 1000 կմ հեռու նկատվել է փոշու փոթորիկ, սակայն ընդհանուր առմամբ Մարսի վրա եղանակը հանդարտ է: Մարսագնացը արդեն ուղարկել է առաջին լուսանկարները. Տես` այստեղ. հաղորդում է BBC-ն:
ՆԱՍԱ-ի գիտնականները վստահ են, որ այս կարևոր տեղեկությունները ստանալու գլխավոր գրավականն է սարքի` ճշգրիտ վայրում և ժամանակին իրականցված վայրէջքը, ինչն իրականցվել է ուլտրաձայնային պարաշյուտի միջոցով:
Ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, որ եթե վայրէջքի ընթացքում որևէ բան այնպես չլինի, ապա իրենց բավական թանկարժեք նախաձեռնությունն ամբողջությամբ կտապալվի:
Տեղեկացնենք, որ MSL տիեզերական սարքը ուղեծիր է բաց թողնվել 2011թ. նոյեմբերին, այն Մարսի հետազոտության պատմության ընթացքում ռոբոտացված ամենամեծ սարքն է, դրա զանգվածը կշռում է մոտ 900 կգ: