Հայաստանը կվճարի 30.000 եվրո` 5,5 տարի անձին ազատազրկման վայրում պահելու և բարոյական վնասի հատուցումից հրաժարվելու համար
Դեպքը տեղի է ունեցել գիշերը 1:30-ի սահմաններում: Թուրքական Habermonitor, Sabah, Haberdar և այլ լրատվական կայքեր՝ անդրադառնալով այս միջադեպին, հատկապես նշում են, որ հայերը Ստամբուլում ժամանակավոր են բնակվել և եկել են Հայաստանից: Դա նույնիսկ նշված է որոշ հոդվածների վերնագրում:
Որքանո՞վ են բանկերն աջակցում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում, և որքանո՞վ է ՓՄՁ ոլորտի համար կարևոր բանկերի աջակցությունը, մասնավորապես, մատչելի վարկավորման տեսանկյունից:
«Ինձ համար անչափ կարևոր է ազատ տեղաշարժի սկզբունքը, ուստի ակնդետ հետևելու եմ ձեռք բերված շենգենյան համաձայնագրի հետագա պահպանմանը: Ես հրաժարվում եմ սահմանները միակողմանի փակելու գաղափարից»,- ֆրանսիացի սենատորներին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Մանուել Վալսը:
Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակին:
Ասում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը
Գյումրի քաղաքում աղետի գոտուց տուժած ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացի առաջին քայլերը կատարվել են դեռևս 2008թ., սակայն մինչ օրս հարյուրավոր ընտանիքներ բնակվում են «դոմիկներում»:
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի պաշտպանությունը դատարանում կգլխավորի Իսպանիայի Ազգային դատարանի պաշտոնաթող դատավոր Բալթասար Գարսոնը: