Սեպտեմբերին 1756 ընտանիք բնակարան կստանա

Գյումրի քաղաքում աղետի գոտուց տուժած ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացի առաջին քայլերը կատարվել  են դեռևս 2008թ., սակայն մինչ օրս հարյուրավոր ընտանիքներ բնակվում են «դոմիկներում»: Այսօր Գյումրիում շուրջ 3600 ընտանիք է բնակվում, ովքեր երկրաշարժի ժամանակ կորցրել են իրենց տները բազմաբնակարան շենքերում: Նրանցից 1756-ի համար արդեն իսկ կատարվել են համապատասխան վիճակահանությունները, որոնց արդյունքում այս ընտանիքները ստացել են 1-4 սենյականոց բնակարաններ, որոնց մի մասը, սակայն, դեռևս չի հանձնվել շահագործման, քանի որ շենքերի շինարարությունն ավարտված չէ:

ՀՀ Քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը 168.am-ի հետ  զրույցում նշել է, որ մինչև 2012թ. սեպտեմբերի վերջը կառուցապատման պատասխանատու «Glandale Hills» ընկերությունը կավարտի բոլոր 1756 բնակարանների շինարարությունը և նախարարությունն  ընտանիքների հետ կկնքի նվիրատվության պայմանագրերը, որից հետո դրա հիման վրա նրանց այժմյան կացարանները կքանդվեն, իսկ նոր բնակարանների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկատարվի սեփականության իրավունքների գրանցում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031