«Օտար աստվածներին» Աշոտ Մանուչարյանը հակադրում է «մեր հին ստվածներին», որոնց արժեհամակարգին վերադառնալու համար խորհուրդ է տալիս կարդալ Նարեկացի, լսել՝ Կոմիտաս:
Կիրակի օրն առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այցելել է զինվորական հոսպիտալ, ծանոթացել է ծեծի ենթարկված ռազմական բժիշկների առողջական վիճակին:
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Իրանը Կասպից ծով է ուղարկել իր սուզանավերը, Ադրբեջանը հերքել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պետական ծովային վարչակազմի պետ Գուդրաթ Գուրբանովը: Վերջինիս խոսքերով՝ Կասպից ծովը հնարավորություն չունի սուզանավերի նավարկության համար: Նա հավելել է, որ դրա համար էլ իրենք անհեթեթ են […]
Նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին, որպես ԵՄ գործընկեր երկրների, ակտիվացնել ջանքերը Մադրիդյան սկզբունքների շուրջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ստանձնած հանձնառությունների կատարման ուղղությամբ:
Կողմերը տեղեկատվություն կփոխանակեն թանգարանների, գրադարանների եւ արխիվների մասին, ինչպես նաեւ…
Նիստին քննարկվել են նաեւ ներքին կազմակերպչական հարցեր:
Միջազգային այս հավաքները, որպես կանոն, մի հարկի տակ են հավաքում ֆինանսական լուրջ կարողություններ ունեցող կազմակերպություններին՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, և այլն…
Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է հուլիսի կեսին Երևանում:
Ուզբեկստանը Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության քարտուղարություն հայտագիր է ներկայացրել, որտեղ…
Ավելի ուշ նա ԵԺԿ գրասենյակում հանդիպում կունենա կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
«Յուրաքանչյուր մարդ առաջին հերթին պետք է ինքն իր գնահատականը տա և ժամանակին արած սխալների վրա ուղղվի»:
Երկօրյա նվազումից հետո` այսօր` հունիսի 28-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացավ:
Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհրդում ավելի շատ քննարկվում են քաղաքաշինությանը վերաբերող հարցեր: «168 Ժամի» թղթակցի այս դիտարկմանն ի պատասխան` Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է. «Դա փաստ է, եւ Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերը այդ երեւույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային […]
«ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերը խորհրդարան են մուտք գործել իշխանության բարի կամքի շնորհիվ: Իսկ ահա ՀԱԿ-ի մասով իշխանությունը վերջին պահին գրեց 7 տոկոսը` վախենալով, որ նա կարող է մարդկանց կրկին փողոց դուրս բերել»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ասուլիսի մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ հակադարձել է` […]
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին իր եզրափակիչ զեկույցը: Միջազգային դիտորդները հիմնականում պահպանել են ընտրությունների հաջորդ օրը տված իրենց խիստ եւ քննադատական գնահատականները: «Թեեւ մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպումն անցկացվել է պրոֆեսիոնալ ու թափանցիկ ձեւով, քվեարկության օրը եղել է առավելապես խաղաղ […]
ՄԻԵԴ որոշումներից ակնհայտ է դառնում, որ գրեթե բոլոր դեպքերում դիմումատուները տուժել են նախաքննության մարմինների ապօրինի գործողություններից: Մեզ հետ զրույցում նախկին դատավոր, «Պրեզումցիա» իրավաբանական գրասենյակի տնօրեն եւ դասախոս Պարգեւ Օհանյանն այս խնդրի առնչությամբ նշեց, թե իր կարծիքն ու գնահատականը նախաքննության մարմնի առնչությամբ «իդեալական կերպով կապվում է այս դեպքերի հետ»:
Ռուսերենը` օտար լեզու Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից այս տարվա բուհական ընդունելությունների միասնական քննական համակարգում մի շարք փոփոխություններ են կատարվել: Քննական այս կարգը փոփոխվել է ըստ ՀՀ կառավարության որդեգրած կարգախոսի, այն է` «Հեշտ ընդունվել, դժվար սովորել»: Առաջին փոփոխությամբ` ռուսերենը դասվել է օտար լեզուների շարքին: Մինչ այդ այն միջանկյալ դեր ուներ: Այժմ ռուսաց լեզվի քննություն […]
Հարցազրույց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության անդամ Վահրամ Միրաքյանի հետ – Ձեր կարծիքով` հեռուստացույցն անհրաժե՞շտ է մարդկանց: – Հեռուստացույցի պարունակությունն է այն անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ դարձնում: Եթե նայենք մեր տեղական հեռուստատեսության բովանդակությանը, ինձ թվում է` պետք չէ: Երեւի լրատվական գործառույթները կարելի է նորմալ համարել, մի քանի բացառությունից այն կողմ` […]
Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հունիս 30-ից Կոմիտաս եւ Կասյան փողոցների հատման կետում շաբաթ-կիրակի օրերին գործող գյուղամթերքի շուկայի վերաբացման նպատակով: Հունիսի 30-ից գյուղմթերքի շուկան կվերաբացվի, սակայն դա ամենեւին չի ոգեւորում գյուղացիներին: Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզի գյուղացիները նշեցին, թե գյուղմթերքի շուկան պետք է գործի ոչ միայն շաբաթ-կիրակի օրերին, […]
Հունիսի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ 1 հասցեում մենք ականատես եղանք արտակարգ մի դեպքի, որի հասարակական արձագանքը թերեւս չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ: 30-ն անց մի երիտասարդ երկար ժամանակ անգիտակից վիճակում (համենայնդեպս, տպավորությունն այդպիսին էր) ընկած էր մայթեզրին: Գ. Նժդեհ 1 հասցեն Շենգավիթ վարչական շրջանի ամենաբանուկ հատվածն է, որտեղ թե՛ երթեւեկությունը, թե՛ անցորդների հոսքը […]
Առայժմ պարզ չէ, թե ինչ վնաս է հասցվել կառավարական շենքին: Զոհերի կամ տուժածների մասին նույնպես տեղեկություն չկա:
Կենտրոնի նախագծի իրականացման վրա ծախսվել է 120 մլն դոլար: Ընդհանուր մակերեսը 70 հազար քառ. մետր է: Սանկտ Պետերբուրգի ավելի քան 100 հազար բնակիչ է ներկա եղել օրերս «Տաշիր» ընկերությունների խմբի միջոցներով շահագործման հանձնված «ՌԻՈ» առեւտրա-ժամանցային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն է ռուսաստանյան հայազգի խոշոր գործարար Սամվել Կաապետյանը: Առեւտրաժամանցային այս կենտրոնի բացումը […]
Պաշտոնական տեղեկատվություն ընթերցելն ամենաուրախ զբաղմունքը չէ: Եթե, իհարկե, ծրագրային փաստաթուղթ չես ընթերցում:
Նոր Նորքի զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի զբոսայգում կառուցվող Նանսենի թանգարանի կառուցապատման դեմ հանդես եկող բնապահպանների մասին այսպես արտահայտվեց տեղի բնակիչը Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշեց Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող Նանսենի անվան այգում` կառուցել Նանսենի տուն-թանգարան` Սառա եւ Կառլեն Եսայանների հովանավորությամբ: Թանգարանի աշխատանքները սկսեցին. գործի անցան ոչ միայն շինարարները, այլեւ բնապահպանի […]
Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն տրամվայ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ Սթենլի Կովալսկիի դերակատար Մուրադ Ջանիբեկյանի խաղն ինչ-որ կախարդական ներուժով հանդիսատեսին գամում է: Այսօր բեմի ու հանդիսատեսի հաղորդակցությունը ձեւախեղվել է: Հանդիսատեսը հիմնականում գալիս է թատրոն` սերիալի իր դերասանին տեսնելու: «Էս սերիալի էն դերասանն ա»,- գրեթե բոլոր դերասանների բեմում հայտնվելուց` դահլիճից […]
Այս օրերին հասարակության մի հատվածի կողմից քննարկվում է Նոր Նորքի առաջին զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում` նորվեգացի մեծ մարդասեր Նանսենի թանգարանի կառուցման հարցը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Նանսենի հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի հայտի հիման վրա 23.11.2011թ. քննարկել է նշյալ զբոսայգում առանձնացված տարածքում թանգարան հիմնելու հարցը: Թանգարանի շինարարության ֆինանսավորումն իրականացնում են ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր […]
Վերջին ժամանակներում հաճախ են քննարկվում վառելիքի, մասնավորապես` բենզինի գները։ Բանն այն է, որ տեղական շուկայում բացասական երեւույթների սովոր սպառողների համար զարմանալի զարգացումներ եղան՝ բենզինը էժանացավ։ Անգամ մանկահասակ երեխան գիտի, որ Հայաստանը վառելիքային ռեսորսները ամբողջությամբ ներմուծում է, այդ թվում՝ նավթամթերքները։ Այսինքն՝ տեղական շուկայում նավթամթերքի եւ այդ թվում` բենզինի գինը կապված է փոխարժեքի հետ։ Նախկինում, երբ դրամը […]
Անգարում, որտեղ պահվել է ինքնաթիռը, հրդեհ է բռնկվել, ինչից տուժել է նաև «Արմավիայի» ինքնաթիռը, իսկ չեխական ընկերությունը վերանորոգել է և ավիաընկերությանը պայմանագրով չնախատեսված լրացուցիչ հաշիվ է ներկայացրել:
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետընտրական առաջին հանրահավաքում ունեցած իր ելույթի մի զգալի մասը նվիրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ավելի ճիշտ` Հայաստանի քաղաքական դաշտում այդ կուսակցության ունեցած դերին ու նշանակությանը, ՀԱԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի հետ հնարավոր համագործակցությանը: Այդ առումով ՀԱԿ առաջնորդը բավականին կարեւորել է ԲՀԿ-ի դերակատարությունը: Նրա ելույթից տպավորություն է առաջանում, որ հենց […]
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին կայացած հանրահավաքում եւս մեկ անգամ վկայեց, որ հանրահավաքներն իր ու ՀԱԿ-ի համար այլեւս ոչ թե հասարակական զանգվածներ մոբիլիզացնելու, սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված շարժումը հզորացնելու, այլ ընդամենը իշխանությանը, իր կարծիքով` ընդդիմությանը, արտաքին ուժերին «մեսիջներ» հասցեագրելու միջոց է: Կամ հանրահավաք` հանուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Տեր-Պետրոսյանը հաճոյանում է ԲՀԿ-ին (ընդ որում, […]