
Դոլարի փոխարժեքը նորից աճում է

Երկօրյա նվազումից հետո` այսօր` հունիսի 28-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացավ: Գործարքների արդյունքում դոլարն արժեցել է 417.63 դրամ` նախորդ նստաշրջանի (հունիսի 26-ի) համեմատ թանկանալով 0.09%-ով: Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.95 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների էական փոփոխություն չի արձանագրվել: Ինչպես եւ երեկ` դոլարը գնվում եւ վաճառվում է առավելապես 417-419 դրամ միջակայքում: