Ուզբեկստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից

Ուզբեկստանը Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության քարտուղարություն հայտագիր է ներկայացրել, որտեղ նշվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ` վերջին տարիներին Ուզբեկստանը ցուցադրաբար հրաժարվել է ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցելուց, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծել կազմակերպության այլ անդամների համար:
Նշենք որ ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկիստանն ու Ուզբեկստանը:
ՀԱՊԿ պայմանագիրը կնքվել է 1992թ.` վերոնշյալ պետությունների ղեկավարների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930