
ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է էթիկայի հանձնաժողովում

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն, այսօր` հունիսի 28-ին, նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ներկայացնել էթիկայի հանձնաժողովի կազմում:
Մյուս որոշումը, որը կայացվել է խմբակցության նիստում, վերաբերում է նրան, որ այն օրենքի նախագծերը, որոնք գալիս են խմբակցություն, ելնելով օրենքի բնույթից եւ, թե որ հանձնաժողովն է գլխադասային, հանձնարարել այդ նախագիծը մշակման իրենց այն անդամներին, որոնք այդ հանձնաժողովի անդամ են:
Նիստին քննարկվել են նաեւ ներքին կազմակերպչական հարցեր: