Ադրբեջանը հերքում է Կասպից ծովում իրանական սուզանավերի հայտնվելը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Իրանը Կասպից ծով է ուղարկել իր սուզանավերը, Ադրբեջանը հերքել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պետական ծովային վարչակազմի պետ Գուդրաթ Գուրբանովը: Վերջինիս խոսքերով՝ Կասպից ծովը հնարավորություն չունի սուզանավերի նավարկության համար: Նա հավելել է, որ դրա համար էլ իրենք անհեթեթ են համարում դեպի Կասպից ծով իրանական սուզանավերի ուղարկման մասին հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրանի ռազմածովային ուժերի տեխնիկական հարցերով ղեկավար, ծովակալ Աբբաս Զամինին հայտարարել էր, որ Իրանի ռազմածովային ուժերի երեք գերծանր սուզանավերը կենտրոնացված են երկրի հարավային ջրերում, իսկ մի քանի թեթև սուզանավեր ուղարկվելու են Կասպից ծով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930