
Ա. Մանուչարյան. Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում սրընթաց նվազում է

«Օտար աստվածներ», որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ: Ընտրելով աստվածներ՝ մենք ընտրում ենք ճակատագիրը, և այն, որ դեգերում ենք անապատում, այդ «օտար աստվածների» ընտրության հետևանք է: Այս պատկերավոր համեմատությամբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մեր երկրի արտաքին, ներքին քաղաքական վիճակը:Վերջինիս հավելմամբ՝ Հայաստանը ներկայումս ամբողջությամբ գտնվում է արտաքին կառավարման ազդեցության տակ, իսկ այն, ինչ անվանվում է քաղաքականություն, ըստ Աշոտ Մանուչարյանի՝ ոչ մի կապ չունի իրական քաղաքականության հետ:
«Քաղաքական ամառ» թեմայի շրջանակներում մամուլի ակումբ հրավիրված Աշոտ Մանուչարյանը նաև վստահություն հայտնեց, որ այս ամառվա ընթացքում այս՝ հասարակության ինքնակազմավորման հարցը ստանալու է իր լուծումը, որի վերջնանպատակն էլ ըստ Աշոտ Մանուչարյանի՝ օտար կառավարման լծից դուրս գալն է:
Ըստ բանախոսի՝ ինքնակազմակերպման շնորհիվ էր, որ 88-94 թթ. ՀՀ քաղաքացիները կարողացան հաղթահարել 4-5 այնպիսի աղետ, ինչպիսիք էին՝ երկրաշարժը, տնտեսական համակարգի փլուզումը, ղարաբաղյան պատերազմն ու փախստականների առկայությունը: Հիմա, ըստ Աշոտ Մանուչարյանի, ազգի իմունիտետն այնպիսի վիճակում է, որ այդ մարտահրավերներից անգամ մեկը չի կարող հաղթահարել:
Թեև Աշոտ Մանուչարյանն ադրադադառնալով արտաքին քաղաքական կոմպլեմանտարության շեղումների խնդրին՝ հայտարարեց, որ «Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում սրընթաց մոտենում է զրոյի» և չնայած, այսօրվա դրությամբ որոշակի հնարավորություններ դեռ պահպանվում են, դրանց ռեալիզացումը գնալով ավելի ու ավելի բարդանում է:
«Օտար աստվածներին» Աշոտ Մանուչարյանը հակադրում է «մեր հին ստվածներին», որոնց արժեհամակարգին վերադառնալու համար խորհուրդ է տալիս կարդալ Նարեկացի, լսել՝ Կոմիտաս: