Բաժիններ՝

Հայաստանն ու Հորդանանը կհամագործակցեն

Հայաստանն ու Հորդանանը մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթն այսօր` հունիսի 28-ին, ստորագրել են Հորդանանի եւ Հայաստանի մշակույթի նախարարներ Սալահ Ջարարն ու Հասմիկ Պողոսյանը:
Փաստաթղթի համաձայն, կողմերը կհամագործակցեն մշակութային ցուցահանդեսների անցկացման, դերասանների, գրողների, բանաստեղծների ու երաժիշտների փոխադարձ այցելությունների կազմակերպման հարցերում:
Կողմերը տեղեկատվություն կփոխանակեն թանգարանների, գրադարանների եւ արխիվների մասին, ինչպես նաեւ կխթանեն մշակութային ոլորտում կոնֆերանսների, սեմինարների ու կրթական դասընթացների անցկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930