«Հարսնաքարում» տուժածների առողջական վիճակը անփոփոխ է

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնեցին ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալից: Մյուս երկու բժիշկների առողջական վիճակը եւս անփոփոխ է, այն շարունակում է մնալ կայուն ծանր:
Կիրակի օրն առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այցելել է զինվորական հոսպիտալ, ծանոթացել է ծեծի ենթարկված ռազմական բժիշկների առողջական վիճակին, խորհրդակցություն է անցկացրել բժիշկների հետ, հանդիպել է հիվանդների ծնողներին եւ կրկին պատրաստակամություն է հայտնել ցանկացած օգնություն ցուցաբերել բուժման և հետբուժական վերականգնման հետ կապված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930