Բաժիններ՝

Ինչպիսի է մարմնի կազմվածք ունեք՝ եռանկյունի՞, ուղղանկյո՞ւն, թե՞…

«Եռանկյունի» կազմվածքով են համարվում բոլոր նրանք, ում մոտ ուսերն ազդրերից լայն են, կոնքերը` նեղ, հետույքը` տափակ, ոտքերը` նիհար։ Երբ նման կազմվածք ունեցող կանայք սկսում են գիրանալ` ճարպը կուտակվում է ուսերի, ձեռքերի, գոտկատեղի, որովայնի հատվածներում: Օրինակ, ըստ adme.ur-ի՝ Դեմի Մուրը, Գրետա Գարբոն, Մարլեն Դիտրիխը, Էդիտ Պիաֆը, Ժակլին Քեննեդի-Օնասսիսը, Մարգարետ Թետչերը հենց այդպիսի կազմվածք ունեին:

Պարզվում է՝ նման կազմվածք ունեցող կանայք առավել առույգ են առավոտյան, ուստի նրանք նախընտրում ճոխ նախաճաշ, նույնքան ճոխ ճաշ, բայց թեթև ընթրիք։  Եթե ձեր կազմվածքը «եռանկյունի» է, ապա դուք պետք է աշխատեք օգտագործել յուղազրկված սնունդ։ Միաժամանակ՝ ձեզ անհրաժեշտ են մեծ քանակությամբ սպիտակուցներ և քիչ քանակությամբ կաթնամթերք։

Նման կազմվածք ունեցող կանաց խորհուրդ է տրվում կրել երկար ժակետներ և սրածայր ուսերով զգեստներն են, որոնք գոտկատեղի վրա նեղանում են։ Շրջազգեստն ու տաբատը նույնպես պետք է լինեն նեղ։ Նրանք շատ գեղեցիկ են նաև շրջազգեստներով, ջինսերով և լեգգինսներով։

«Եռանկյունների» համար կարևոր նշանակություն ունի համաչափության պահպանումը։ Կարճահասակ կանանց խորհուրդ է տրվում կրել ժակետներ և կիսաշրջազգեստ։ Թույլատրելի են նաև երկար ժակետները կարճ շրջազգեստների կամ երկար շրջազգեստները կարճ ժակետների հետ։ Սակայն, անկախ մարմնի կազմվածքից, ամենակարևորը լավ ինքնազգացողությունն է և հրաշալի տրամադրությունը։ Սա է հմայիչ լինելու գրավականը։

Կարդացեք նաև

«Ուղղանկյունի» կամ մարմնի անդրոիդ կազմվածքին բնորոշ են լայն ուսերը, զարգացած կրծքավանդակը և մկանուտ վերջույթները։ Պարանոցը, կրծքավանդակը և գոտկատեղը լայն են, կոնքերը` նեղ, ազդրերն ու ուսերը՝ միևնույն լայնության, գոտկատեղը գրեթե ընգծված չէ։ Օրինակ, նման կազմվածք ունեն արքայադուստր Դիանան, Վանեսսա Ռեդգրեյվը, Գլենն Կլոուզը, Վուպի Գոլդբերգը, Մոնտսերրատ Կաբալյեն։ Նման կառուցվածք ունեցող կանանց խորհուրդ չի տվում օգտագործել խոլեստերինով հարուստ սնունդ, աղ…  Առավոտյան անհրաժեշտ է սկսել թեթև նախաճաշից, որն իր մեջ ընդգրկում է թարմ մրգեր, բանջարեղեն և յուղազրկված կաթնամթերք։

Անդրոիդ տիպի կանայք հատկապես հասուն տարիքում գիրանալու հակումներ ունեն։ Դրան նպաստում է ոչ ակտիվ ապրելակերպը և ոչ բանական սնունդը։

«Ուղղանկյուն» կանանց ավելի սազում են առանց ծալվածքների, ներկարած թևքով ուղիղ ժակետները։ Շրջազգեստներն ու տաբատները պետք է լինեն ուղիղ և նեղացող։
Գեր կանանց խորհուրդ է տրվում կրել ավելի փափուկ կտորից ուղիղ ժակետներ, ինչպես նաև՝ արդուկված ծալքերով լայն շրջազգեստներ։ Ձեր ոճին նրբագեղություն հաղորդելու համար կարելի է օգտագործել նուրբ վզնոցներ։

«Ավազի ժամացույց» կամ մարմնի լիմֆատիկ տիպի կազմվածք. Նման կազմվածք ունեցողները համարվում են կանացի կազմվածքի դասական օրինակներ: Նրանց մարմնի հատվածների համաչափությունները հավասարակշռված են. ազդրերն ու ուսերը միևնույն լայնությունն ունեն, հետույքն ու կրծքերը «կլորավուն» են, գոտկատեղը միշտ հստակ ընդգծված։ Միշել Պֆայֆֆերը, Մերլին Մոնրոն, Ջինա Լոլլոբրիջիդան, Էլլա Ֆիտցջերալդը, Բրիջիտ Բարդոն, Դայանա Ռոսսը, Քեթրին Դենևը, Կիմ Բեսսինջերը, Էլիզաբեթ Թեյլորը հենց նման կազմվածք են ունեցել։

Նրանց խորհուրդ է տրվում կանոնավոր սնվել: Աշխատեք քիչ օգտագործել  սուրճ և ոգելից խմիչքներ:  Փոխարենը խորհուրդ է տրվում ուտել մեծ քանակությամբ ցիտրուսային մրգեր (նարինջ, մանդարին, գրեյպֆրուտ, կիտրոն)։

«Ավազի ժամացույց» կազմվածք ունեվող կանայք կարող են ընտրել ամենաբազմազան ոճերը։ Սակայն ցանկալի է, որպեսզի շրջազգեստն ու տաբատը ընդգծեն ազդրերի ձևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս