Բաժիններ՝

Հարութ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին

Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 22-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 31-ամյա Հարութ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս