ԱՄՆ Ոստիկանությունը ճնշում է Իսրայելի հակապաղեստինյան գործողությունների դեմ ցույցերը․ դասախոս է ձերբակալվել
Վերջին օրերին ԱՄՆ տարբեր նահանգներում բողոքի մասշտաբային ցույցեր են տեղի ունենում՝ ի աջակցություն Գազայի հատվածի և ընդդեմ պաղեստինցիների դեմ Իսրայելի պատերազմական հանցագործությունների։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Ատլանտայի Էմորի համալսարանում, որին մասնակցել են ինչպես ուսանողներ, այնպես էլ դասախոսներ։ Ըստ ամերիկյան մամուլի՝ Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում այս ակցիաները լռեցնելու նպատակով։
Ամերիկյան ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել է Ատլանտայի Էմորի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նոել Մաքաֆիին՝ իր ուսանողների հետ Գազայի հատվածին աջակցելու համար։