Կադաստրային վկայական ունեցող տավուշցիները պետք է դատական գործընթաց սկսեն կառավարության դեմ. Տարոն Սիմոնյան

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջույմ գրում է․ «Բոլոր այն անձինք, ում սեփականությունը ՀՀ կառավարությունն ապօրինաբար հանձնում է Ադրբեջանին՝ չլսված ապօրինի և հանցակազմ պարունակող գործողությունների հետևանքով, այն պայմաններում, երբ այդ նույն ՀՀ կառավարությունն՝ ինքն է ճանաչել և գրանցել սեփականության իրավունքը, պետք է սկսեն դատական գործընթաց Կառավարության դեմ:

Ես և իմ շատ գործընկերներ պատրաստ ենք ստանձնել այդ մարդկանց դատական պաշտպանության գործը:

Անհրաժեշտ է ներկայացնել Կադաստրի կոմիտեի տրամադրած սեփականության վկայականները:

Անկախ գործի ելքից՝ այդ ամենն անհրաժեշտ է իրավունքների վերականգնման և որոշ մարդկանց պատասխանատվության դաշտ բերելու համար … այսօր կամ վաղը…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930