Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ երկրի պաշտոնական ռազմական ինտեգրումը ՆԱՏՕ-ին ավարտվել է։

Շվեդիայի վարչապետը հայտնել է, որ Ստոկհոլմում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վերաբերյալ եզրափակիչ համաժողովն ավարտվել է ռազմական ինտեգրման ավարտի մասին համապատասխան հռչակագրի ստորագրմամբ։

Քրիստերսոնը նաև նշել է, որ Ֆինլանդիայում համապատասխան գործընթացի հետ մեկտեղ սա ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենաարագ ինտեգրացիոն գործընթացներից մեկն է։

Շվեդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի 32-րդ անդամն էր դարձել ընթացիկ տարվա մարտի 7-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930