Բաժիններ՝

Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կասեցրել է իր հանրային պարտականությունների կատարումը, որպեսզի «դադար առնի և խորհի»՝ արդյոք մնալ այդ պաշտոնում։ Այս որոշումը կապված է այն բանի հետ, որ դատարանը նախնական հետաքննություն է սկսել Սանչեսի կնոջ նկատմամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսպանիայի ղեկավարը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ շտապ պետք է որոշի՝ արդյոք «շարունակել ղեկավարել կառավարությունը թե հրաժարվել այդ պատվից»։ Նա հայտնել է, որ ապագայի մասին որոշում կկայացնի և այդ որոշման մասին ԶԼՄ-ներին կհայտնի ապրիլի 29-ին։ Սանչեսը նաև հայտնել է «ոտնձգությունների ռազմավարության» մասին, որոնց նպատակն է քաղաքականապես թուլացնել իրեն և անձնապես թիրախավորել իր կնոջը։

Դատարանը հայտնել է, որ հետաքննում է վարչապետի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքները։ Նրա հանդեպ մեղադրանքներ է առաջադրել հակակոռուպցիոն «Manos Limpias» («Մաքուր ձեռքեր») կազմակերպությունը, որը ղեկավարվում է ծայրահեղ աջ ուժերի ներկայացուցչի կողմից։

Սանչեսը հայտարարել է, որ իր կինը կպաշտպանի իր պատիվը և կաշխատի դատական իշխանությունների հետ։

Դատարանը հետաքննության վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել, սակայն El Confidencial հարթակը ապրիլի 24-ին հաղորդել է, որ հետաքննվում են Գոմեսի կապերը մասնավոր ընկերությունների հետ, որոնք կառավարությունից գումար են ստացել կամ պետական պայմանագրեր կնքել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930