Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 65

Անցած շաբաթը ևս հագեցած էր ներքաղաքական զարգացումներով: Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո քաղաքական դաշտը, մամուլը, փորձագետները զբաղված են նոր կառավարության հնարավոր ձևաչափի, նոր նախարարների անունների քննարկմամբ: Տևական ժամանակ լճացած Հայաստանի քաղաքական դաշտում անցած երկու շաբաթներին տեղի ունեցան այնքան իրադարձություններ, որքան չէին եղել, թերևս, անցած 5-6 տարիների ընթացքում: Մյուս կողմից՝ այս նույն օրերին աշխարհում տեղի են ունենում ոչ պակաս կարևոր ու առանցքային զարգացումներ, որոնցից մենք կարծես կտրվել ենք՝ մեր մի քանի պաշտոնյաների նշանակման հարցը դարձնելով դարակազմիկ իրադարձություն: Մինչդեռ ընդամենը 4 օր հետո նշելու ենք Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը:

Այդ օրերին մեր հայացքը՝ հանրային ու պետական մակարդակով, ուղղվում է աշխարհին՝ ակնկալիքով, թե որ պետության ղեկավարն իր ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը, որը՝ հերթական անգամ հուսախաբ կանի հայերին: Որքանո՞վ են մեր քաղաքական համակարգը, ներքին քաղաքական զարգացումները համարժեք աշխարհում այսօր կատարվող գործընթացներին՝ ընդհանրապես, Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականության հարցում աշխարհից ունեցած ակնկալիքներին՝ մասնավորապես: Փորձենք կտրվել կառավարության ձևավորման ինտրիգային, բայց, թերևս, ոչ այնքան կարևոր հարցից:

Դրանում մեզ կօգնի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Տեսանյութեր

Լրահոս