Սերժ Սարգսյանի ուշագրավ հրամանագիրը. «ՀԺ»

«Սերժ Սարգսյանը երեկ բավական ուշագրավ մի հրամանագիր է ստորագրել։ Ըստ այդմ՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետը երկարաձգվել է ավելի քան երկու ամսով՝ մինչև այս տարվա հուլիսի 1-ը»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Փոփոխությունների հայեցակարգը, Սերժ Սարգսյանի դեռևս 2013 թ. սեպտեմբերի 4-ին ստորագրված հրամանագրի համաձայն, պետք է ներկայացվեր մինչև այս տարվա ապրիլի 20-ը։

Դրա նախագիծը նախագահական նստավայրում ՍԴ նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց ապրիլի 10-ին՝ քաղաքական ուժերի հետ նոր վարչապետի և կառավարության ձևավորման շուրջ կոնսուլտացիաները սկսելուց ժամեր առաջ, ինչը քաղաքական շրջանակներում համարեցին ոչ պատահական»։

Երեկ, «ՀԺ»-ի թղթակիցը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարցրել է, թե ինչով է պայմանավորված սույն հետաձգումը, Հարությունյանը պատասխանել է.

«Ես կարծում եմ՝ հանրային քննարկումներ անցկացնելու նպատակով։Հանրային քննարկումները կարող են շատ լուրջ շտկումներ մտցնել հայեցակարգում»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս