ՔՊ-ականները ամաչում ու վախենում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքաղաքական իրադրությունը լարվելուն պես ՔՊ-ականները, որպես կանոն, հմտորեն ընդհատակ են անցնում` չեն երեւում հանրային վայրերում, անգամ խորհրդարան չեն գնում:
Փոխարենը սրեր են ճոճում ֆեյսբուքյան իրենց էջերում, իշխանական լրատվամիջոցներում: Փաշինյանի հանձնարարությամբ հերթով-շարքով-կարգով արտահայտվում, որ «վճարեն» կերած հացի համար։
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը վախեցրել է շատերին։
Մտածել են` հիմա կգրոհեն խորհրդարանի վրա»: