Բաժիններ՝

Ծնողների համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս աղջկա հետ. երիտասարդը դատապարտվել է տուգանքի

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ 27-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ:

Նախաքննության ընթացքում 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսնանալու նպատակով ծնողների համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել գյուղի անչափահաս բնակչուհու հետ:

Կատարած արարքում 27-ամյա բնակիչն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքի համար: Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ աղջիկը ցուցմունք է տվել, որ հոր համաձայնությամբ ինքը շփվել է 27-ամյա երիտասարդի հետ: Ըստ նրա ցուցմունքի՝ 2 օր շփվելուց հետո 27-ամյա տղան իրեն տարել է իրենց համագյուղացու տուն, պառկել են 27-ամյա տղայի անկողնում, մի քիչ զրուցելուց հետո տղան իմացել է որ իր 16 տարին դեռ չի լրացել, ու իր կամքով երկու անգամ սեռական հարաբերություն է ունեցել:
Ըստ դատարանի վճռի՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ աղջկա մոտ փորձաքննության պահին վաղեմության դեպքին համապատասխանող մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել, նրա կուսաթաղանթի անատոմիական ամբողջականությունը խախտված է, խախտումը հին է, որի վաղեմությունը ներկայումս որոշել հնարավոր չէ՝ կապված խախտման մեծ ժամկետի հետ:

Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել 27-ամյա երիտասարդի մեղքը. որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը դիտել է այն, որ նա անկեղծորեն զղջում է և դրական է բնութագրվում: Դատարանը պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրել:

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ 27-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 150 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս